27 01 2022

Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է. «Ժողովուրդ»

Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։

Covid-ով վարակվել է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ Սա թերեւս վկայումն է այն բանի մասին, որ առանց համաճարակային կանոնների խիստ պահմանման, այն էլ՝ փակ տարածքներում, նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ չպետք է անցկացվեն։

Ու կառավարությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչության՝ Առողջապահության նախարարության, փաստորեն, չի կարողանում այնպիսի մեխանիզմներ մշակել ու պարտադրել ռեստորաններին, որ այնտեղ ուրախանալ հնարավոր լինի, այնուհետ այդ ուրախությունից հնարավորինս առողջ տուն վերադառնալ։ Նկատենք` չնայած պնդումներին, որ ստուգվել են բոլորի պատվաստումների կամ թեստի առկայությունը՝ դա չի պաշտպանել կորոնավիրուսի տարածումից։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ