19 01 2022

Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ․ «Իրավունք»

Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք» թերթի զրուցակիցն է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, ում հետ զրուցել ենք օրենքից եւ առավելեւս քաղաքականությունից դուրս: Հայտնի դատավորը առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին` պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին.

Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:

- Սրբություն:

Արցա՞խը:

- Հայրենիք:

Զինվո՞րը:

- Երեխաս:

Ընկե՞րը:

- Թիկունք, հենարան:

Ի՞նչը երբեք չեք ների:

- Երբեք չեմ ների դավաճանությունը, երբեք:

Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Ամենամեծ ձեռքբերումը իմ ընկերներ են, որոնց շնորհիվ ես այսօր կամ այն, ինչ կամ:

Մի բան, որի համար շատ եք ափսոսում:

- Շատ եմ ափսոսում, որ ժամանակին նվիրված եմ եղել մի մարդու, ով, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրա արժանիքները չուներ:

Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին վայրկյաններն եք ապրում, ի՞նչ կանեիք:

- Կյանքիս վերջին վայրկյաններին կաղոթեի հայրենիքիս, երեխաներիս, ընկերներիս եւ բոլոր հարազատ մարդկանց համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ