12 11 2021

Իշխանությունը Առուշանյանին խոշտանգելու հնարամիտ միջոց է մտածել. «Հրապարակ»

Իշխանությունը Առուշանյանին խոշտանգելու հնարամիտ միջոց է մտածել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական մեղադրյալների ու կալանավորվածների նկատմամբ չնայած դեռ դատավճիռներ չեն արձակվել, եւ նրանք համարվում են անմեղ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր չկան, բայց իշխանությունը նրանց խոշտանգելու եւ մինչ դատավճիռների արձակումը պատժելու բազում մեթոդներ է կիրառում:

Դրանց մեջ է մտնում ոչ միայն չնչին մեղադրանքներով նախնական կալանքներ սահմանելը, այլեւ մեկուսարաններում պահման ռեժիմը` սկսած չոր ներքնակից, հեռուստացույց չտրամադրելուց մինչեւ տեսակցությունների արգելումը եւ ամենավատ խցերում պահելը:

Իսկ, օրինակ, Առուշ Առուշանյանի դեպքում խոշտանգման այլ հնարամիտ միջոց էլ են մտածել․ ամեն դատական նիստի ժամանակ նրան Երեւանից հասցնում են Գորիս, որովհետեւ դատը Գորիսում է ընթանում: Չնայած կարող էին Երեւանում դատել եւ գոնե Գորիսի կալանավայրում պահել ու ամեն նիստից հետո նորից Երեւան չբերել, բայց առանց բենզինն ու այլ ծախսերը խնայելու` տանում-բերում են:

Եվ սա ոչ միայն մարդուն տանջելու միջոց է, այլեւ չեն ուզում Գորիսի ՔԿՀ-ում թողնել, որպեսզի հանկարծ այնտեղ նրա համար բանտային քիչ թե շատ բարվոք պայմաններ չապահովեն: Առուշը պետք է խոշտանգվի, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանին ավելի շատ է «ցավեցրել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ