29 10 2021

Մակունցը հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը չի մասնակցել. «Հրապարակ»

Մակունցը հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը չի մասնակցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ հայ համայնքը կազմակերպել էր հայկական ուտեստների եւ արվեստի փառատոն: Նպատակը հայկական խոհանոցը, արվեստն ու արհեստներն ամերիկյան հասարակությանը ներկայացնելը եւ հանրայնացնելն էր:

Բացօթյա միջոցառմանը հարյուրավոր մասնակիցներ են եղել՝ հայ համայնքից, հարյուրավոր ամերիկացիներ, որոնց հետաքրքրել են Հայաստանը եւ նրա մշակույթը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, միջոցառմանը չի մասնակցել դեսպան Լիլիթ Մակունցը, ինչը վիրավորել է միջոցառման կազմակերպիչներին, քանի որ նման մակարդակի միջոցառումներ համայնքում կազմակերպելը չափազանց բարդ է:

Իսկ դեսպանը, որն առաջինը պետք է մասնակցեր, եթե ոչ կազմակերպեր, նման մասշտաբային միջոցառմանը գոնե ներկա գտնվելու ժամանակ չի գտել: Մինչդեռ այն տեղի է ունեցել դեսպանությունից ընդամենը 20 րոպեի հեռավորության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ