12 10 2021

Ջրային ոլորտում փնթի կառավարումն ու մեղավորների փնտրտուքը. «Փաստ»

Ջրային ոլորտում փնթի կառավարումն ու մեղավորների փնտրտուքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում, այս իշխանությունները ձախողել են նաև գյուղատնտեսական հողակտորների ոռոգման գործընթացը։ Նշենք, որ 2018 թվականից հետո արդեն 5 անգամ փոխել են տվյալ միջոցառման գլխավոր պատասխանատու համարվող Ջրպետկոմի նախագահին, սակայն դրանից ոռոգման վիճակը, որպես կանոն, ավելի է վատացել։ Բացառություն չէր նաև վերջին նախագահ Կարեն Սարգսյանը, որը «լավ» աշխատանքի համար նշանակվեց մարզպետ։ «

Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա ոռոգման ձախողման հարցում ամենահետաքրքիրը կուլիսային մեղավորների «նշանակումն» է։ Բանն այն է, որ ոլորտի գլխավոր պատասխանատուի անմիջական «շեֆ» համարվող տարածքային կառավարման նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը փորձում է մեղավորներ փնտրել՝ բացատրելով, որ մինչ իր նշանակումը սխալ է կառավարվել ջուրը, այդ իսկ պատճառով չեն կարողացել կազմակերպել պատշաճ ոռոգում։

Նշենք, որ ոռոգման անփույթ կազմակերպման հետևանքով Հայաստանում առկա գրեթե բոլոր ջրամբարներում առկա ջուրը նվազագույն թույլատրվող ծավալից պակաս է։ Ի դեպ, քչերին է հայտնի, որ ջրամբարներում նվազագույն ծավալից պակաս ջուր թողնելը ուղիղ սպառնալիք է ջրամբարի ազդեցության տակ գտնվող բնակավայրերի համար, քանի որ նվազագույն ծավալ ապահովելը նպաստում է պատվարի ամրությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ