05 10 2021

Աբովյանում լուրջ «ճակատամարտ» է սպասվում. «Փաստ»

Աբովյանում լուրջ «ճակատամարտ» է սպասվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երեկ Աբովյանում անցկացրել է Աբովյանի տարածաշրջանի ՔՊ-ականների, համակիրների, ակտիվիստների ու, այսպես կոչված, «ձայն բերողների» բավականին ընդլայնված հավաք:

Ի թիվս այլ հարցերի, իշխանական ուժի ներկայացուցիչներն ու մարզի «մերձիշխանականները» քննարկել են առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին ՔՊԿ-ի մասնակցության հարցը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբովյանում ՔՊԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է, այսինքն՝ քաղաքապետի թեկնածու է լինելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, որը համարվում է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»:

Փաստացի ՇՄ նախարարն իր հավատարիմ կադրերից մեկին «գործուղում» է Աբովյան՝ մարզում իր ամբողջական ազդեցությունը վերջնականապես ամրապնդելու նպատակով: Սա, ըստ էության, նշանակում է, որ Աբովյանում լուրջ «ճակատամարտ» է սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ