04 09 2021

Վահագն Ալեքսանյանի մասնակցությամբ միջադեպի մասով քրեական գործ չի հարուցվի. «Ժողովուրդ»

Վահագն Ալեքսանյանի մասնակցությամբ միջադեպի մասով քրեական գործ չի հարուցվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ կապված, երբ նա հարվածել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, քրեական գործ չի հարուցվի։

Ըստ էության, նրանք փորձում են գտնել այնպիսի հիմնավորումներ, որ քրեական գործ չհարուցեն։ Այս ընթացքում, երբ պաշտոնատար անձանց կանչել են հարցաքննությունների, փորձել են անուններ կորզել, բայց շատերը անուններ չեն տվել։

Նախաքննական մարմինը այդ միջադեպով թերեւս քրեական գործ չի հարուցի։ Ամեն դեպքում, գործով նյութերի նախապատրաստման փուլում տրամադրություններն այդպիսին են, իսկ թե արդյունքում ինչ որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակը»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ