15 07 2021

Ինչով է զբաղված ԱԱԾ-ն, երբ թշնամին Հայաստանի ներսում է. «Ժողովուրդ»

Ինչով է զբաղված ԱԱԾ-ն, երբ թշնամին Հայաստանի ներսում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. Երկու ամիս է, ինչ թշնամին մխրճվել է Հայաստանի սահմանից ներս, եւ հարց է առաջանում, թե ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ուժային կառույցը՝ Ազգային անվտանգության ծառայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, նկատեց, որ ԱԱծ-ն զբաղված է գրեթե ամեն հարցերով, բացի սահմանային անվտանգության հարցերից:

Օրինակ՝ պաշտոնական կայքում կարող ենք հանդիպել տեղեկատվության, որ բացահայտվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք, կրթության ոլորտում կաշառք ստանալու դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք եւ այսպես շարունակ, եւ ոչ մի հաղորդագրություն չկա սահմանի, երկրի անվտանգության, լրտեսների բացահայտման եւ իրականում մեր երկրի անվտանգային իրավիճակի մասով:

Իսկ ի՞նչ գործառույթներ ունի Ազգային անվտանգության ծառայությունը. Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության ստացումը, մշակումը եւ վերլուծումը, այդ վտանգի կանխատեսումը: Այսինքն՝ Հայաստանի անվտանգության պահպանումը պետք է լինի այս կառույցի թիվ մեկ խնդիրներից մեկը, սակայն նրանց պաշտոնական հաղորդագրություններին հետեւելիս տպավորություն է, որ ոստիկանական մի ստորաբաժանում է գործում:

 
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ