13 07 2021

Ուզում եմ հույս հայտնել, որ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին Հայաստանը Քյարամյանը չի ներկայացնի․ իրավաբան․ «Իրավունք»

Ուզում եմ հույս հայտնել, որ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին Հայաստանը Քյարամյանը չի ներկայացնի․ իրավաբան․ «Իրավունք»

«Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել իր կարճատև պաշտոնավարումներով ռեկորդակիր համարվող 30-ամյա Արգիշտի Քյարամյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյա­նի իշխանության երեք տարիների ըն­թացքում նա հասցրել է 10 անգամ պաշտոնի նշանակվել, որից միայն հինգը՝ ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում: Թե որն է Քյարամյանի ֆենոմենը, «Իրավունքը» պարզեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի տեսակետը:

 

-Արգիշտի Քյարամյանի պաշտոնավարման վե­րաբերյալ բավական ծավալուն մասնագիտական վերլուծություն եմ արել դեռևս այն ժամանակ, երբ նա նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղա­կալ, այնուհետև՝ ԱԱԾ տնօրեն: Եվ մինչև հիմա շարունակում եմ պնդել, որ նա այդ պաշտոնները զբաղեցրել է «Ազգային անվ­տանգության մարմիններում ծառայության մասին», «Վարչական վարույթի մասին», «Հան­րային ծառայության մասին» օրենքների կոպտագույն խախտմամբ:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նրա նշանակումն էլ, ըստ էության, ակնհայտորեն հակասության մեջ է «Հանրային ծառա­յության մասին» օրենքով ամրագրված կարևորագույն սկզբունքների հետ, ինչպիսին է, օրինակ, պրոֆեսիոնալիզ­մը և այլն: Ժամանակի հարց է, կա­րելի է անգամ վիճարկել այս նշա­նակումը վարչական դատարա­նում: Այլ մեկնաբանություն Քյարամյանի նշանակման մասով չեմ կարող տալ, միայն ուզում եմ հույս հայտ­նել, որ այս տեմպերով «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին Հա­յաստանը Արգիշտի Քյարամյանը չի ներկայացնի: Անձին այս պաշտո­նից այլ պաշտոնի տանել միայն նրա հա­մար, որ վերջինս ունենա զբաղվածություն պետական ապարատում, առնվազն անտ­րամաբանական է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ