07 07 2021

Փաշինյանն ուզում է չեզոքացնել սյունյաց ըմբոստ համայնքապետերին. «Հրապարակ»

Փաշինյանն ուզում է չեզոքացնել սյունյաց ըմբոստ համայնքապետերին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալության իրական նպատակը Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելն է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրների վստահեցմամբ՝ քննիչներն ամեն գնով փորձելու են կատարել Նիկոլ Փաշինյանից ստացած ցուցումը, որպեսզի առաջիկայում չեզոքացնեն սյունյաց ըմբոստ համայնքապետերին։

Բանն այն է, որ մոսկովյան այցից հետո Նիկոլ Փաշինյանն ակտիվ թափով սկսելու է Մեղրիի միջանցքի «շինարարությունը», եւ որպեսզի գործընթացն անաղմուկ ու հարթ անցնի, Սյունիքի համայնքների ղեկավարների պաշտոններում պետք է լինեն յուրայիններ, որոնք չեն խանգարի այս պլանների իրականացմանը։

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ