04 06 2021

Բենզինը թանկացել է. «Ժողովուրդ»

Բենզինը թանկացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բենզինի գները բարձրացել են. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 460 դրամով, իսկ Պրեմիումը՝ 480 դրամ: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 3 եւ 5.4 տոկոսով։

Իսկ, ահա, այս տարվա մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 49.6 եւ դիզելային վառելիքի՝ 38.3 տոկոսով գնաճ: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձր լինելն է, որը ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա:

Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ. Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 518 դրամ է, վաճառքինը՝ 522 դրամ: Մյուս կողմից՝ զգալի բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ կազմել է 627 դրամ, իսկ վաճառքինը՝ 641 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ