02 06 2021

Էականորեն աճել է ընտրություններին մասնակցելու պատրաստ քաղաքացիների թիվը․ «Հրապարակ»

Էականորեն աճել է ընտրություններին մասնակցելու պատրաստ քաղաքացիների թիվը․ «Հրապարակ»

«Չնայած իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վերջին օրերին հրապարակային հավակնություններ է դրսևորում ընտրություններում 60 տոկոս և ավելի քվե ստանալու, սակայն դա ավելի շատ հոգեբանական ճնշման միջոց է։ Ուշագրավ է, որ իշխանական ազդեցության տակ գտնվող տելեգրամյան ալիքներից մեկում՝ «Ռադար Արմենիայում» իրականացվող հարցումների արդյունքներով՝ «Քաղպայմանագիրը» երկրորդ տեղում է․ զիջում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։

Երեկվա դրությամբ դաշինքի օգտին հարցվածների 30 տոկոսն էր քվեարկել, «Քաղպայմանագրի» օգտին՝ 25-ը, երրորդ տեղում առաջին նախագահի ՀԱԿ-ն է։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս հարցումները պայմանավորված են կոնկրետ լսարանով՝ դրանք հանրապետությունում տիրող իրավիճակը չեն ներկայացնում։

Ի դեպ, բոլոր սոցհարցումների տվյալներով՝ էականորեն աճել է ընտրություններին մասնակցելու պատրաստ քաղաքացիների թիվը։ Եթե մոտ մեկ ամիս առաջ մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, ապա այժմ այն գերազանցում է 60-ը։ Սա պայմանավորված է թեկնածու ուժերի առատությամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ