25 05 2021

Հայկ Սարգսյանը դատական ակտը վճարելու համար «գումար չունի»․ «Իրավունք»

Հայկ Սարգսյանը դատական ակտը վճարելու համար «գումար չունի»․ «Իրավունք»

««Իրավունքը» անդրադարձել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դա­տավոր Ա. Ստեփանյանի նախագա­հությամբ շուրջ երկու տարի ընթացող և միայն մարտ ամսին ավարտված «Իմ քայլը» խմբակցության պատգա­մավոր, լայն շրջանակներում հայտնի Շիշ բռնող, խոսքի ազատության դեմ հանդես եկող ամենակարկառուն իշ­խանական երեսփոխան Հայկ Սարգսյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրող Իլոնա Ազարյանի դեմ դատավարության մանրամասներին:

Հիշեցնենք, որ «Իրավունք Մե­դիա» ՍՊԸ-ի և լրագրող Իլոնա Ազա­րյանի շահերի ներկայացուցիչն է մի շարք աղմկահարույց գործերով հայտ­նի փաստաբան, «Լև Գրուպ» փաս­տաբանական ընկերության հիմնադիր Լևոն Բաղդասարյանը:

 

Մասնավորապես՝ դատարանը վճռել էր. «Հայցվոր Հայկ Զարեհի Սարգսյանից հօգուտ պատասխանող Իլոնա Ալբերտի Ազարյանի բռնագան­ձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ հօգուտ պատասխանող «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության՝ 48.200 (քառասունութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

Բնականաբար, դժգոհ լինելով դա­տական ակտից, իշխանական պատգամավորը որոշել էր Վերաքննիչ բո­ղոք ներկայացնել: Բայց ուշագրավը դեռ առջևում է. պարզվում է, որ քաղա­քի լավագույն փաբերում ժամանց անցկացնող, ամենաթանկարժեք մեքե­նաները վարող իշխանական պատգա­մավորը «չունի գումար» դատական պետական տուրքը վճարելու և միջ­նորդություն է ներկայացրել դատարա­նին, որպեսզի պետական տուրքը տարաժամկետվի: Փաստորեն մենք էլ մի­ամտաբար մտածել ենք, որ նման գու­մարը՝ ցոփ ու շվայտ կյանքով ապրող Հայկ Սարգսյանի համար էական չէ, բայց արի ու տես, որ չէ:

Բայց ահա դատարանը չի հավա­տում «խեղճ Հայկի» վարկածին: Համենայնդեպս, մերժել է միջնորդությունը և ժամկետ սահմանել, որպեսզի վճար­վի պետական տուրքը: Հուսանք, որ պարոն Սարգսյանը ամեն դեպքում «կգտնի» գումար և կվճարի պետտուրքը, թեկուզ հենց պարգևավճարից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ