18 05 2021

Մենք՝ որպես հասարակություն, այնքան էլ առողջ ու կենսունակ չենք․ «Հրապարակ»

Մենք՝ որպես հասարակություն, այնքան էլ առողջ ու կենսունակ չենք․ «Հրապարակ»

«Մի կողմից պատերազմի օրեցօր ահագնացող վտանգը, մյուս կողմից՝ ընտրությունների մոտալուտ արհավիրքն ավելի ու ավելի փխրուն են դարձնում մեր անվտանգությունը, անկայուն՝ մեր կյանքը և անորոշ՝ մեր ապագան։ Եթե մեր սահմանին մի պատահական միջադեպ լիներ, կարելի էր կարծել, թե դա լոկալ բնույթի է՝ շուտով կհարթվի, պետք չէ անհանգստանալ։ Բայց երբ թշնամին մի քանի ուղղություններով լկտիաբար ներխուժում է և, խախտելով բոլոր միջազգային նորմերը, օրեր շարունակ հրաժարվում դուրս գալ, կնշանակի սա որոշակիորեն մշակված քաղաքականություն է՝ հեռուն գնացող մտադրություններով։

 

Կարող ենք, իհարկե, մեր տներում նստած հետևել դեպքերի ընթացքին՝ պարբերաբար Ֆեյսբուքում հայրենասիրական ստատուսներ գրելով, ադրբեջանցիների ցինիզմը հայհոյելով և նրանց աշխարհ բերողներին անիծելով, բայց դրանից իրավիճակը դժվար թե փոխվի։ Կարող ենք նաև դիմել ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, ԵՄ-ին, Բայդենին ու Մակրոնին և ակնկալել, որ այս անգամ «անգլիական նավերը կբարձրանան մեր լեռները», և «մեր շերեփը թղթից չի լինի»։ Բայց մենք պարտավոր ենք նաև արձանագրել, որ մենք՝ որպես հասարակություն, այնքան էլ առողջ ու կենսունակ չենք և չենք կարողանում համարժեք ու արագ արձագանքել դրսից մեզ ուղղված վտանգներին։

Պարտավոր ենք նաև արձանագրել, որ նման իրավիճակներում լուծումներ գտնելու պարտավորությունը պետության՝ իշխանությունների տիրույթում է, իսկ մենք չափազանց անփույթ և անխելք ենք իշխանություններ ձևավորելու հարցում։ Երբ նման տարածաշրջանում ես ապրում, և այսպիսի վտանգներ են կախված քո գլխին, դու պարտավոր ես քո պետության ղեկին դնել ամենափորձառու և ամենահմուտ կառավարիչներին, նման իրավիճակներում արագ կողմնորոշվողներին, այլ ոչ թե բոցաշունչ ճառեր ասող անփորձ պատանիների»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ