14 04 2021

Երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ․ «Ժողովուրդ»

Երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ․ «Ժողովուրդ»

«Վճռաբեկ դատարանը գործի է անցել և իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին և պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վճռաբեկ դատարանում քրեական պալատի հա­վաքները սկսվում են իշխանությունների, հատկապես` վարչապետի մասին գովեստի խոսքերով:

Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը 10 օրվա ընթաց­քում կայացրել է արդեն երկու որոշում, որով դատարկ տաշտակի առաջ չթողեց ՀՀ գլխավոր դատախազությանը և բավարարեց ՀՀ իշխանություննե­րի ցանկությունները: Եվ դա ամենևին էլ պատահական չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրը` Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով և իր առանձնասենյակում հա­ճախ շփվում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:

Եվ քաղաքական պաշտոնյայի ցուցումներով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնի գործերով մեկը մյուսի հետևից կալանավորումների որոշումներ են կայացվում: Դրանցից մեկը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքեր ներխուժելու դեպքերին, որից հետո 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվեց: Իսկ արդեն ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը բավարարեց արդեն գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սաևրգսյանին, կալանավորեց: Սա իշխանությունները համարում են իրենց հաղթանակը»,-գրում է թերթը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ