06 04 2021

9 ամսվա ընթացքում Թուքիան Ադրբեջանի հետ արդեն 4-րդ զորավարժությունն է անցկացնում․ «Հայաստանի Հանրապետություն»

9 ամսվա ընթացքում Թուքիան Ադրբեջանի հետ արդեն 4-րդ զորավարժությունն է անցկացնում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Ինն ամսվա ընթացքում Թուքիան Ադրբեջանի հետ արդեն 4-րդ զորավարժությունն է անցկացնում: Տարածաշրջանային համագործակցության ընդլայնման մասին անընդհատ հայտարարող այս երկու պետությունների նման վարքն իրականում փաստում է, որ նրանք ունեն հստակ վախեր իրենց իսկ նախաձեռնությամբ ռազմական ճանապարհով ձևավորած տարածաշրջանային ձևաչափերի ապագայի հանդեպ:

Ռազմական ճանապարհով տարածաշրջանային ձևաչափերի պահպանման ձգտումից զատ, ակնհայտ է, որ Թուրքիան այս կերպ Ադրբեջանից հետ է պահանջում այն գինը, որը վերջինս պարտավորվել էր իրեն վճարել Արցախյան պատերազմի ելքը որոշելու համար:

Նման զորավարժությունների միջոցով իրականում ադրբեջանական բանակը սերտաճում է թուրքականի հետ: ՌԴ Զինված ուժերի հետ ուժեղացնելով ինտեգրման գործընթացները և չմերժելով տարածաշրջանային համագործակցության առաջարկվող ձևաչափերը՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պարտադրված է արագ վերականգնել սեփական սպառազինությունը և այն համապատասխանեցնել ժամանակի պահանջներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ