04 03 2021

Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին․ «Ժողովուրդ»

Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը դեմ է, որ անկախ պատգամավորները կարողանան խումբ կազմել։ Նշենք, որ անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում էին փոփոխություն կատարել ԱԺ սահմանադրական օրենքում եւ սահմանել, որ խմբակցություններից դուրս եկած պատգամավորները կարող են իրար հետ խումբ կազմել։

Եվ, ահա, այս հարցով կառավարության վաղվա նիստում ընդգրկված է նրանց եզրակացությունը, որով ցանկանում են պատգամավորների առաջարկած հոդվածները թողնել անփոփոխ։ Կառավարությունը եզրակացրել է, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, եւ դա պետք է մնա անփոփոխ։ Նրանք կարծում են, թե առանց այդ էլ անկախ պատգամավորներն ունեն բոլոր իրավունքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ