13 02 2021

Պատերազմից տուժածներին կարող են զրկվել աջակցությունից․ «Փաստ»

Պատերազմից տուժածներին կարող են զրկվել աջակցությունից․ «Փաստ»

«44-օրյա պատերազմից հետո սոցիալական աջակցության և փոխհատուցման որոշակի ծրագրեր են իրականացվում կացարան կորցրածների, վիրավորված զինծառայողների և զոհվածների ընտանիքների համար: Մասնագետներն այս ծրագրերի մի մասի համար վերապահումներ ունեն՝ մասնավորաբար նշելով, որ շատ դեպքերում տրամադրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով հարցի լուծում չի ապահովում, հատկապես կացարան կորցրած քաղաքացիների առումով: Մյուս կողմից՝ «Փաստ» թերթը տեղեկություններ է ստանում, որ հատկապես հայաստանցիների առումով գումարների տրամադրմանը զուգահեռ այդ ընտանիքների հետ «աշխատանքներ» են տարվում:

 

Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունները ոչ ուղղակիորեն, այլ միջնորդավորված, այսպես ասած, «ընկերական ձևով» նրանց «հուշում» են, որ ճիշտ կլինի քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն չցուցաբերել, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջել, քննադատող հարցազրույցներ չտալ, առավել ևս, բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին չմասնակցել: «Բարի կամեցողները» ակնարկում են, թե՝ «ինչ իմանաք, մեկ էլ հանկարծ գումարը հետ քաշեն», թեպետ, իհարկե, հասկանալի է, որ դա պարզապես բացառվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ