15 01 2021

Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք. «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն. Փաստինֆո

Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք. «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն. Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք, նույնիսկ եթե ընդհանրապես էլ չտային, չէի խոսի,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփեց հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները։ Ըստ այդմ՝ առաջիկա յոթ տարում հանրապետության ամբողջ տարածքում կհեռարձակվեն «Արմենիա թիվի»-ն, «Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «A TV»-ն, «Կենտրոն թիվի»-ն: Մայրաքաղաքում կհեռարձակվեն «5-րդ ալիքը», «Արմնյուզ»-ը, «Արփի մեդիա»-ն, Freenews-ը, «Դար 21» – ը և «Նոր Հայաստան»-ը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նկատեց, որ իրենց այս պահին չի հետաքրքրում հեռուստատեսության հաղորդումները կսփռվեն մայրաքաղաքում, թե ամբողջ հանրապետության տարածքում՝ արձանագրելով, որ երկիրը հիմա ողբերգության մեջ է։

«Քանի որ մեր կոնտենտը բարձրարժեք է, և մեր հեռուստաընկերության շուրջ հավաքվում են մարդիկ, որոնք սկսում են մտածել, դա վտանգավոր է այսօրվա իրավիճակի համար»,- նշել ղ Հ.Հարությունյանը՝ ավելացնելով, որ հեռուստաընկերությունը հաղորդում է «մտածող կոնտենտ», ինչը նշանակում է, որ հասարակությանը տալիս է մտածելու հնարավորություն։ «Մնացել ենք երևանյան հեռարձակման, ոչինչ, չենք բողոքում: Ես ավելի թանկ բան եմ կորցրել, հիմա մենակ իմ երկրի մասին եմ մտածում, մենք վաղը, որպես երկիր, ամպուտացված ենք լինելու , գարունը երբ բացվի, մենք կտեսնենք մեկ ձեռքով կամ մեկ ոտքով երիտասարդ երեխաներ, ու դա մեզ համար կդառնա սովորական, մենք ողբերգության մեջ ենք, հեռուստատեսությունը հանրապետական, թե մայրաքաղաքային կլինի, ինձ չի հետաքրքրում մեզ և Ղարաբաղում են նայում և Սյունիքում, խուլ գյուղերում չեն նայում, Աստված իրենց հետ»,-ասաց Հարություն Հարությունյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հեռարձակումը միայն հանրային մուլտիպլեքսոր է՝ երևանյան, բայց բոլոր կաբելային հեռուստաընկերությունները, նոր օրենքի համաձայն, մուլտիպլեքսի վրա տեղ ունեցող հեռուստաընկերություններին պետք է վերահեռարձակվեն.

«Կլինի Լոռի, Սյունիք, թե ՀՀ ամենածայրամասային շրջաններ, որտեղ որ կան կաբելային հեռուստաընկերություններ, այս կաբելային հեռուստաընկերություններում մենք լինելու ենք. մեզ և՛ Տավուշում են նայելու և՛ Գորիսում և՛ Արցախում»,- վստահեցրեց Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ