24 07 2019

Նախարարի «պասլատ անեիր քաղաքացուն» խոսքը հեռացվել է արձանագրությունից. «Ժողովուրդ»

Նախարարի «պասլատ անեիր քաղաքացուն» խոսքը հեռացվել է արձանագրությունից. «Ժողովուրդ»

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն ի վերջո հրապարակվել է։ Եվ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի՝ «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված ար­տագրության մեջ նշված է, որ Թորոսյանը, դիմելով էդգար Խուրշուդյանին, ասել է, որ այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ, «անտեսի»։ Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում «պասլատ անեիր քաղաքացուն»։

Բայց, արի ու տես, «պասլատ անեիր» արտահայտությունը փոփոխման է ենթարկվել և դարձել «անտեսել»։ Հիշեցնենք՝ նախարարը տևական ժամանակ չէր ստորագրում նիստի արձանագրությունը։ Ու հիմա անգամ խմբագրված արձանագրության տեքստում նկատվող «անտեսելու» հրահանգը ամենևին չի բխում նախարարի գործառույթների բարեխղճությունից։ Ի՞նչ է նշանակում «պետական քաղաքականության» դեմ ուղղված դիմումները պետք է անտեսել։ Հիշեցնենք, տեսչության այս պետին արդեն Թորոսյանը հասցրեց փաստացի «ազատել աշխատանքից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»  այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ