01 06 2019

Ավագանիները դուրս եկել նախարարության դեմ․ «Ժողովուրդ»

Ավագանիները դուրս եկել նախարարության դեմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում միջգերատեսչական պայքար է հասունացել. Ջերմուկ եւ Նոյեմբերյան համայնքների ավագանիները դուրս են եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության դեմ: Պատճառը նախորդ տարվա ընթացքում երկու համայնքների ավագանիների կողմից մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին որոշումներն են, որոնք նախարարությունը պահանջում է անվավեր ճանաչել, քանի որ կարծում են՝ ավագանին նման որոշումներ կայացնելու իրավասություն չուներ:

«Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում քաղաքականություն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Բայց համայնքների ավագանու անդամները շարունակում են պնդել, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել, եւ հրաժարվում են անվավեր ճանաչել ընդունած որոշումը: Իսկ այս ամենի արդյունքում նախարարությանը մնում է դիմել դատարան` ընդդեմ ավագանու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ