18 05 2019

Որտեղի՞ց է փչում «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների քամին․ «Փաստ»

Որտեղի՞ց է փչում «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների քամին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախում տեղեկություններ են պտտվում՝ կապված Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի վերջին շրջանի հարաբերությունների և «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորումների հետ կապված:

Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի ընդհանուր տեղեկատվական դաշտում մոնիթորինգ անցկացնեն՝ հասկանալու համար, թե այդ պիտակավորումների, որակումների ու պառակտումների «քամին որտեղից է փչում», և, որ ամենակարևորն է, ովքեր են «կողքից» այս թեման շահարկում:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է դա մանևրելու տարբերակ է, որպեսզի ցույց տան, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այդ թեման սրել: Տեղեկությունների համաձայն, Փաշինյանի հանձնարարականով ցանցերում այս թեմայով խորքային մշտադիտարկումներն արդեն սկսվել են՝ իրավիճակը առավել հստակ պատկերացնելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ