30 04 2019

«Պատուհաս» կադրերից ազատվելու և քայլողներին տեղավորելու բաղադրատոմսը․ «Փաստ»

«Պատուհաս» կադրերից ազատվելու և քայլողներին տեղավորելու բաղադրատոմսը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանի պետական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, բացի զանգվածային կրճատումներից, մեկ այլ առանձնահատկություն ունեն

: Ըստ էու­թյան նախարարությունների վերակազմա­վորման անվան տակ փաստացի հիմքից ստեղծվելու են նոր կառույցներ: Նախ, բո­լոր աշխատակիցներին օրենքով նախա­տեսված կարգով ազատելու են աշխա­տանքից, իսկ հետո նոր նշանակումներ կատարեն: Սպասելի է, որ իշխանություն­ները նշանակելու են նրանց, ում այդ դեպ­քում տվյալ նախարարը ցանկանա՝ այդ կերպ ազատվելով «պատուհաս» դարձած կադրերից: 

Փաստացի իշխանությունները գտել են ոչ միայն նախկին համակարգի կադրերից ազատվելու, այլ նաև սեփական «քայլողներին» աշխատանքով ապահովե­լու բաղադրատոմսը: Ընդ որում՝ այդ ամե­նը կիրականացվի բացառապես օրենքի տառին համապատասխան, այսինքն՝ թղթերով ամեն բան կարգին կլինի: Միայն թե, առկա են լուրջ անհանգստություններ, որ դրա արդյունքում դուրս կմնան պրոֆե­սիոնալները, որպեսզի իշխող ուժը կարո­ղանա տեղավորել բոլոր «սվոյներին»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ