02 04 2019

Մշակույթի նախարարությունը պահպանելու հնարավորությունն է քննարկվում. «Փաստ»

Մշակույթի նախարարությունը պահպանելու հնարավորությունն է քննարկվում. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Չի բացառվում, որ մշակույթի ոլորտում տիրող քաոսային իրավիճակը փոխի կառավարության տրամադրությունները այս նախարարության ճակատագրի առումով: «Փաստ» թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել է, որ կառավարու­թյունում դեռևս վերջնական որոշում հստակ չկա՝ կապված կառավարության կառուց­վածքային փոփոխությունների հետ, և հենց դրանով է պայմանավորված, որ փոփոխու­թյունների փաթեթը խորհրդարանում չի դրվում քննարկման:

Ներկայումս ստեղծված «ցուգցվանգը» կարծես իշխանություններին ապացուցում է, որ մշակութային ոլորտն իրոք գերակա է պետության համար, և այն­տեղ առկա հարցերը կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել մյուս կող­մից՝ առանձին միավորը հազիվ է կարողա­նում «հասցնել» առկա խնդիրների հետևից, ուր մնաց միավորված նախարարության պարագայում արդյունք ապահովեն:  Ուստի, մեր տեղեկություններով, իշխանությունները քննարկում են նախարարությունը պահպա­նելու հնարավորությունը, սակայն այդ դեպ­քում արդեն Նազենի Ղարիբյանը նախա­րար չի կարող նշանակվել, քանի որ երկքա­ղաքացի է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ