22 03 2019

Զինդատախազ Մոնումենտի Գագոն

Զինդատախազ Մոնումենտի Գագոն

top-news.am կայքը գրում է.

«Մոնումենտի կանաչ տարածքների բռնազավթումը Երևանի այլանդակման ամենագռեհիկ քայլերից մեկն էր։ Այն սկսվեց ԱԱԾ ընդունելության տան հարևանությամբ երեք առանձնատների կառուցմամբ, ինչից հետո պրոցեսը բուռն զարգացավ։ Ովքեր էին մոնումենտի տարածքի առաջին զավթիչները.

1. Գագիկ Ջհանգիրյան

2. Գագիկ Հարությունյան

3. Գագիկ Ղազինյան

Հիմա հարցեր նոր Հայաստանի իշխանություններին

Ա/ Կանաչ տարածքների վերականգնման ծրագրի շրջանակներում ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս տարածքները քաղաքին վերադարձնելու համար։

Բ/ Ի՞նչ բարոյական իրավունքով եւ ինչ ծառայությունների դիմաց է Գագիկ Ջհանգիրյանը նախկին իշխանություններից ստացել նման շռայլ նվեր։

Հանուն արդարության նշենք նաև, որ Գագիկ Ղազինյանի եւ Գագիկ Հարությունյանի տները համեմատության մեջ բավականին համեստ են եւ չեն կարող ոտք մեկնել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի շեյխական առանձնատան հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ