05 12 2018

Մոսկվան թիկունքից հարվածում է Փաշինյանին. «Հրապարակ»

Մոսկվան թիկունքից հարվածում է Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերը գրում է.

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, թե դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ հաշվի առնելով նախընտրական կամպանիան ու դրանում առկա թեժ զարգացումները։

Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Վ․ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հենց վերջինս է առաջարկել հետաձգել գագաթնաժողովը։

 Իհարկե ակնհայտ անհապատասխանություն կա։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի վարչապետը փորձել է խուսափել նախընտրական թեժ փուլում միջազգային ոչ բարենպաստ հավանական զարգացումներից։ Սա, իհարկե, քաղաքականության մեջ սովորական մոտեցում է ու կիրառվում է բոլոր տեղերում ու բոլոր քաղաքական գործիչների կողմից։ Կան բաներ, որոնք պետք է մնան կուլիսներում։ Այս հարցում հայտարարությունների անհամապատասխանությունը ավելի քան ընկալելի է։

 Բայց Ռուսաստանը կուլիսային, ներքին բանակցությունները հանրայնացնում է՝ փաստացի թիկունքից հարվածելով Փաշինյանին։ Սա անթույլատրելի վարքագիծ է։ Փաստորեն Մոսկվան Փաշինյանի հակառակորդներին նախահարձակ լինելու հնարավորություն է ընձեռում։

 Առաջին հայացքից թվում է, թե սրանք փոքրիկ միջադեպեր են ու որևէ կարևորություն չեն ներկայացնում, բայց հենց այս փոքրիկ ու անհարմար իրավիճակներում է դրսևորվում անվստահության այն մեծ անդունդը, որը կա Հայաստանի ու Ռուսաստանի միջև։

 Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան Թավշյա հեղափոխության ժամանակ չմիջամտեց Հայաստանի ներքին գործերին, փորձեց ադապտացվել նոր ստեղծված իրավիճակին, բայց նույնիսկ հիմա ռուսները չափազանց զգուշավոր են Երևանի նկատմամբ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ