«Հրապարակ»-ը գրում է․ «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են ծագել: ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ իր հովանավորյալին դարձնի թաղապետ, խոսքը ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանի մասին է, ով իր համակիրների միջոցով վերջին օրերին ֆեյսբուքում ուղղակի տեռորի է ենթարկում գործող իշխանություններին:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, շենգավիթցի Տիգրան Մակարյանն իր էջում Ռազմիկի նկարի տակ գրել է. «Ես պաշտոնապես հայտարարում եմ. եթե թաղապետ նշանակվի այն թեկնածուն, որին որ չի ցանկանում տեսնել Շենգավիթ համայնքի բնակչությունը, ես դուրս եմ գալիս ցանկացած պայքարից, աջակցելուց, և իմ մասնակցությունը չի լինի ոչ մի պարագայում նոր ղեկավարի ներքո: Եվ կսկսենք նոր պայքար ժողովրդի կողմից ընդունված նոր ղեկավարի դեմ»:
Թեկնածուն ծնվել է 1992 թվականին: Հարցին, թե ինչ կենսագրություն ունի, ասացին՝ չի հասցրել աշխատել, սովորել-ավարտել է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը