20 11 2018

Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու. «Ժողովուրդ»

Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու: Այդ օրը ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ.  հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ այն կձեւավորվի, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատական համակարգում քննարկում են նաեւ նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին:

Ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը եւ Գարիկ Ավագյանը: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ վերոնշյալ թեկնածուների մասով դատավորներից շատերն առարկություն ունեն, եւ ամեն կերպ փորձելու են խոչընդոտել նրանց ընտրությանը: Իսկ թե ինչով կավարտվի կռիվը, կապրենք, կտեսնենք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ