10 11 2018

Ի՞նչ հարցով Սեյրան Սարոյանը կհանդիպի Փաշինյանին․ «Հրապարակ»

Ի՞նչ հարցով Սեյրան Սարոյանը կհանդիպի Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը փակել էր իր տան դռները, հեռացել, արդեն 3 օր է՝ Հայաստանում է։ Ինչո՞ւ է եկել։ «Բուժման ու անալիզների որոշակի կուրս պետք է այստեղ անցնի ու կրկին վերադառնա Մոսկվա»,- ասացին մեզ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարոյանը հանդիպելու է նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հարցով։ «Որքանով տեղյակ եմ, Սարոյանը, որից Մանվել Գրիգորյանն ահավոր նեղացած-նեղսրտած է, ցանկանում է Փաշինյանի հետ գեներալի խափանման միջոցից խոսել»։ 

Նա, հավանաբար, տեղեկացել է, որ Մանվելը գրեթե չի շարժվում, վերջույթները չեն աշխատում, վերածվել է զառամյալ ծերունու՝ այն աստիճան, որ զավակները վերջին տեսակցության ժամանակ սկզբում չեն ճանաչել նրան»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ