07 11 2018

ՀՔԾ-ն փորձում է պարզել, թե մատրի 1-ին ովքեր էին ոստիկանների ուղղությամբ կրակող քաղաքացիները



Politik.am-ը գրում է․ «Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ուսումնասիրելով այդ օրերի իրադարձություններին առնչվող տեսանյութերը, մի կարևոր բացահայտում էինք արել: Մենք արձանագրել էինք կադր, որտեղ շատ հստակ երևում է, որ ոստիկանության դեմ կանգնած քաղաքացիներից երկուսը իրարից ոչ հեռու տարածքից հրաձգային զենքով կրակում են (բարեբախտաբար, օդ, համենայնդեպս՝ կադրերում այդպես է երևում):

Կրակահերթից կարելի է եզարակացնել, որ երկուսն էլ ինքնաձիգով են:

Այս տեսանյութն իրապես անսպասելի էր, և կարծես փոխելու է իրերի դրությունը Մարտի 1-ի գործում։ Պարզելու համար, թե ՀՔԾ-ն ինչ քայլեր է ձեռնարկում տեսանյութում զենք կիրառող անձանց բացահայտման ուղղությամբ Politik.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՔԾ։

Մեր գրավոր հարցման պատասխանում ՀՔԾ-ն նշում է․«Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ նշված տեսանյութը ուսումնասիրվել և կցվել է քրեական գործին, և քրեական գործի շրջանակներում ստուգվում է դրա իսկությունը, միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ