«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:
Հայաստանի իշխանությունները, երբ հակառուսական հայտարարություններ են անում, չեն մտածում, որ իրավիճակը ուղիղ համեմատական կերպով ազդելու է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող կամ այնտեղ մեկնող հայերի համար։
Ըստ երևույթին, սա դիվանագիտական քայլ է՝ ՀՀ իշխանություններին խեղճացնելու համար։ Իսկ պատճառը մեկն է՝ ՀԱՊԿ երկրների հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ներկա չգտնվելը, հակառուսական հայտարարությունները և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելը։
Իսկ Մոսկվան գիտի Հայաստանին սթափեցնելու ուղիղ ճանապարհը. ազդել ՌԴ մեկնող և աշխատող քաղաքացիների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել «ՌեդՎինգս» ավիաընկերության հետ, սակայն որևէ պատասխան չկարողացանք ստանալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը