23 11 2024

Արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ․ «Հրապարակ»

Արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի եւ որը վարում է Նիկոլ Փաշինյանը, նախօրեին չի կայացել։ Նախապես չեն էլ ասել, ինչպես անում են սովորաբար։ Սա ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է տվել, որ Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում:

Եվ հիմա վերջին պաշտոնանկություններից հետո է միանձնյա որոշում, թե ում նշանակի, իսկ մեկ ամիս առաջ թատրոն էր խաղում` արդարադատության նախարարի հետ կապված` առաջադրումներ, ծրագրեր, քվեարկություն: ՔՊ-ականներից շատերը մամուլից կամ հրամանագրերից են իմանում նշանակում-ազատումների մասին։

Բացատրում են, որ արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ` Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ բոլորդ անպիտան եք, առանց իմ կամքի ու միջնորդության անկարող եք որեւէ հարց լուծել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ