02 04 2024

ՔՊ թիմում ստրկական մթնոլորտ է. «Հրապարակ»

ՔՊ թիմում ստրկական մթնոլորտ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած զատկական պատարագին իշխանական ողջ կաստայից որեւէ պաշտոնյա ներկա չէր, ի տարբերություն անցած տարվա, երբ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կար։ ՔՊ թիմում այնպիսի ստրկական մթնոլորտ է, որ անգամ որեւէ փոխնախարար չի համարձակվում մասնակցել պատարագին, քանի որ շեֆը խոր ատելություն ունի եկեղեցու առաջնորդի եւ հոգեւոր դասի նկատմամբ։ Փաշինյանն ու թիմակիցները կարծում են, թե Զատկի շնորհավորական ուղերձներով, սաղմոս կարդալով կամ Քրիստոսի հետ համեմատվելով, լրացնում են այդ բացը։

Մարտի 30-ին Արտաշատում կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է. «Հիսուս Քրիստոսն առաջնորդի իդեալական կերպար է, երբեւէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։ Նա երկրագնդի վրա շատ բան է փոխել երբեմն թվացյալ պարտությունից հետո կամ դրա միջոցով: Ես երբեմն այս բանաձեւն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության եւ մեր կուսակցության հետ: Մեր քաղաքական առաքելությունն էլ բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ