«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված վերջին հարցազրույցի շուրջ աղմուկը չի դադարում։ Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին անակնկալի է բերել Նիկոլ Փաշինյանի` իրենց եթերում արտահայտած հակահայ մտքերի ռեկորդը եւ դրանց` հարցազրուցավարի կողմից զրո հակադարձումը, եւ նա նախօրեին հայտարարություն տարածեց՝ անհաջող հարցազրույցի համար ներողություն խնդրելով իրենց ունկնդիրներից եւ գնահատական տալով ՔՊ-ի վարած քաղաքականությանը:
Ռադիոյի աշխատակազմից տեղեկացանք, որ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել հյուրընկալվել Ռադիոյին` հարցազրույց տալ, ավելին՝ տնօրինությունը հարցազրույց վարելու համար մի քանի պատրաստված լրագրողի անուն է տվել, սակայն Փաշինյանն ինքն է ընտրել «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը եւ դրա վարող Բարեղամ Ղուկասյանին:
Հավանաբար` նախապես ուսումնասիրել են նրա վերաբերմունքը եւ պատրաստվածության աստիճանը, որ իր վիճելի մտքերին չհակադրվեն եւ դրանց սնանկությունը եթերում չբացահայտեն: Ընդ որում` նախօրեին էին տեսագրել-ձայնագրել հարցազրույցը, սակայն այդ օրը հեռարձակում էին «ուղիղ եթեր» խորագրի ներքո»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը