21 10 2023

Բեռնատարների մուտքը Երևան կսահմանափակվի. «Փաստ»

Բեռնատարների մուտքը Երևան կսահմանափակվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանյան խցանումները գնալով դառնում են անտանելի: Առաջարկվում են տարբեր լուծումներ, այդ թվում՝ որոշակի տարբերակներ են հնչել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից:

Մեր տեղեկություններով, որպես այս խնդրի լուծման քայլերից մեկը՝ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի որոշակի, հատկապես կենտրոնական հատվածներում կարգելվի 1,5 տոննա և ավելի բեռնվածությամբ բեռնատարների մուտքը առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն:

Ի դեպ, այս արգելքը «շրջանցելը» կորակվի որպես «ճանապարհային նշաններին չենթարկվելը», որն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ