«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմում գլխի են ընկել, որ որոշ ՔՊ-ական պատգամավորներ «գլուխ են պահում» եւ փորձում են հնարավորինս «չմխտռվել» եւ շատ աչքի չընկնել` որպես իշխանության վարած քաղաքականության կողմնակիցներ: Ուստի` վերին օղակներում որոշել են խոշորացույցի տակ պահել նրանց:
Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերին համահունչ պետք է արտահայտվեն բոլոր ՔՊ-ականները, իսկ «շուստրիությամբ» թեմայից «թռնողները»` կպատժվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը