18 03 2023

24 մլն դրամով կրկին 60 հազար հատ ցախավել է գնել․ «Հրապարակ»

24 մլն դրամով կրկին 60 հազար հատ ցախավել է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային կազմակերպությունը 24 մլն դրամով կրկին 60 հազար հատ ցախավել է գնել, միավորի արժեքը՝ 400 դրամ։ Պայմանագիրը «Լիանա Մարգարյան Ռուբենի» անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է մարտի 2-ին։

Նշենք, որ եւս 60 հազար հատ ցախավել այս հիմնարկը գնել էր ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 14-ին։ Այն ժամանակ քաղաքապետարանից պարզաբանել էին, որ հիմնարկն ունի 384 աշխատակից, այսինքն՝ 1 հավաքարարին բաժին է հասնում 156 ցախավել։ Ի դեպ, սա ամենից շատ մաշվող եւ դուրս գրվող ապրանքներից է համարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ