10 03 2023

Փամբուխչյանին կտանեն կառավարություն՝ որպես վարչապետի խորհրդական, մինչեւ նրա համար նոր՝ առավել հարմար պաշտոն կգտնեն․ «Ժողովուրդ»

Փամբուխչյանին կտանեն կառավարություն՝ որպես վարչապետի խորհրդական, մինչեւ նրա համար նոր՝ առավել հարմար պաշտոն կգտնեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ, մինչեւ Ներքին գործերի նորաստեղծ նախարարության վրջնական կազմավորումը չավարտվի: Ինչպես Փաշինյանն էր ասում, գործընթացն արվում է անցումն անցնցում ապահովելու համար։ Եվ, ահա, ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը դեռեւս չգիտի, թե պաշտոնանկությունից հետո Փաշինյանն իրեն ինչ պաշտոն կառաջարկի։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ի ներսում արդեն խոսակցություներ կան, որ վարչապետը Փամբուխչյանին կտանի կառավարություն՝ որպես իր խորհրդական , մինչեւ նրա համար նոր՝ առավել հարմար պաշտոն կգտնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ