23 02 2023

Փաշինյանի առանձնահատուկ «ընտրյալները» կամ գոնե իրենց այդպես համարողները փորձում են «շեֆություն» անել ողջ պետական համակարգում․ «Փաստ»

Փաշինյանի առանձնահատուկ «ընտրյալները» կամ գոնե իրենց այդպես համարողները փորձում են «շեֆություն» անել ողջ պետական համակարգում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժի ներսում գոյություն ունեցող ներթիմային պայքարը նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի առանձնահատուկ «ընտրյալները» կամ գոնե իրենց այդպես համարողները փորձում են «շեֆություն» անել ողջ պետական համակարգում։ Բայց այդ ամենը գնալով նոր երանգներ է ստանում:

«Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, հիմա էլ բավական ուշագրավ հիերարխիա է ձևավորվել ՔՊ խմբակցության ներսում ոչ միայն թիմերի, այլև առանձին անձանց առումով։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխող թիմում իրենց, այսպես ասած, «էլիտար» համարող որոշ պատգամավորներ «կոնտրոլից» դուրս են եկել և, ինչպես խմբակցությունում են ասում, իրենց դրել են «լավ տղու» տեղ։

Նրանցից ոմանք ոչ միայն խմբակցության նիստերին չեն մասնակցում, այլև «համոզելով» են ներկայանում խորհրդարանական քվեարկություններին: Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, ոչ պակաս հետաքրքիր է պատկերը պատգամավոր կանանց դեպքում։ Մեր զրուցակիցը պատմում էր, որ հիմա լուրջ պայքար է գնում խմբակցության «կին-լիդերի» դերի համար։ Ավելին, պայքարը շատ հաճախ ուղեկցվում է նաև անթաքույց վեճերով, ընդհուպ գոռգոռոցներն ու անձնական վիրավորանքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ