03 02 2023

9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար․ «Ժողովուրդ»

9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար․ «Ժողովուրդ»

Կառավարման խորհուրդը 6 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի նրա թեկնածությանը եւ առաջարկել է ներկայացնել ՀՀ վարչապետի նշանակմանը։ Բանն այն է, որ 2022 թվականի մայիսի 7-ից մինչեւ օրս կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմինը ղեկավար չուներ: Այդ օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշյալ պաշտոնից ազատվել էր Ալեքսանդր Շագաֆյանը: Նախորդ տարի ազատումներ եղան նաեւ մի քանի այլ տեսչական մարմիններում:

Նախորդ տարվա սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի աշխատակազմը որոշել է գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց «սրտի թեկնածուներին» նշանակել այդ պաշտոններում: Եվ կանխատեսել էինք նաեւ, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անձեռնմխելի է, քանի որ ՔՊ թիմից է: Եվ իրադարձություններն այդպես էլ զարգացել են, ու միայն յոթ ամիս անց որոշել են կրթության տեսչական մարմնի ղեկավար նշանակել ի վերջո:

Իսկ ո՞վ է Վաղարշակ Մատինյանը, ում թեկնածությունն էլ առաջարկել է նախարար Անդրեասյանը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս պատմաբան է, «Հայոց պատմություն 7-րդ դասարան»-ի գրքի համահեղինակ, սակայն ոլորտային ստուգումների հետ որեւէ առնչություն չի ունեցել: Նրա ընտրության հարցում, բնականաբար, որոշիչ նշանակություն է ունեցել հենց նախարար Ժաննա Անդրեասյանի տեսակետը, ով էլ առաջարկել էր նրա թեկնածությունը: Ընդ որում, Մատինյանը միակ թեկնածուն է եղել եւ «արդար» ընտրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ