24 12 2022

Ով կփոխարինի էդուարդ Աղաջանյանին. «Ժողովուրդ»

Ով կփոխարինի էդուարդ Աղաջանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս՝ դեկտեմբերի 21-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրում էր, որ Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: Ըստ մեր տեղեկությունների՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Աղաջանյանի՝ հանձնաժողովի պաշտոնից հրաժարական հայտնելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում է, թե ով կարող է նրան փոխարինել:

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ մի քանի անուն է շրջանառվում: «Առաջին հերթին ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչ, կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի անունն է շրջանառվում: Թեկնածուների շարքում նաև Հռիփսիմե Գրիգորյանն է, որի ամուսինն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թիմակիցն է, այժմ էլ նրա հետ արտգործանախախարարությունում է աշխատում: ՔՊ-ականները նաև Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցն են քննարկել»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: 

«Ինչպե՞ս է ստացվել, որ եվրոպացիներին շատ սիրող Մարիա Կարապետյանի անունը չի՞ շրջանառվել»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան՝ մեզ ասացին, որ Կարապետյանը հենց Սարգիս Խանդանյանի թեկնածությունն է առաջարկել ու առաջ մղել: Նրանք երկուսն էլ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ