«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանցիների կողմից Արցախը շրջափակելու տասներորդ օրը՝ նախօրեին, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր կաբինետի առաջին անդամին նշանակեց` առողջապահության նախարարի պաշտոնում Արցախի նախագահին ներկայացնելով ոլորտի հնաբնակներից մեկին` Երեւանի բժշկական համալսարանի դասախոս Սամվել Ավետիսյանին, եւ նույն օրն էլ նրան ներկայացրեց նախարարության աշխատակազմին։
Մենք հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է Հայաստանում բնակվող Ավետիսյանը հասել «փակ» Արցախ: Պետնախարարի աշխատակազմի ղեկավար Սամվել Բալայանը մեզ փոխանցեց. «Պարոն Ավետիսյանը դեկտեմբերի 8-ից Արցախում է, զբաղված էր ոլորտի ուսումնասիրությամբ, ուստի տեղափոխվելու կարիք չկար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը