01 12 2022

Որքա՞ն է նստել Ալեն Սիմոնյանի Կատար այցը հարկատուներիս վրա․ «Հրապարակ»

Որքա՞ն է նստել Ալեն Սիմոնյանի Կատար այցը հարկատուներիս վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Կատար մեկնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Խորհրդարանից պարզաբանել են, որ Ալեն Սիմոնյանը Քաթարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել՝ աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։ Մի քանի օր է՝ բոլորին հետաքրքրում է, թե որքան է նստել ԱԺ նախագահի այցը հարկատուներիս վրա։ Մինչդեռ ԱԺ կայքում կա այդ հարցի պատասխանը․ ըստ պաշտոնական հրամանի՝ Ալեն Սիմոնյանի «գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

ԱԺ նախագահի հետ Կատար են մեկնել նաեւ ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գեւորգյանն ու աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը։ Վերջիններիս գործուղման ծախսերն արդեն հոգալու է ԱԺ բյուջեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ