19 11 2022

Արսեն Թորոսյանը միջնորդավորված ընկերություն է անում Սասուն Խաչատրյանի հետ. քրգործերի հետքերը կվերանա՞ն․ «Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը միջնորդավորված ընկերություն է անում Սասուն Խաչատրյանի հետ. քրգործերի հետքերը կվերանա՞ն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սեւ ագռավի» է վերածվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախկին նախարարը վաղո՜ւց չի շփվում թիմակիցների հետ ու, ասես, մերժված լինի բոլորի կողմից:

«Նա այժմ ընդգծված մտերիմ է Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ: Ու դա պատահական չէ: Իսկ Տիգրանյանն իր հերթին Հակակառուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ու վերջինիս եղբոր՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատրյանի հետ է մտերիմ:

Հաշվի առնելով մտերմությունների այս շղթան ու միմյանց փոխկապակցված լինելու հանգամանքը՝ չի բացառվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Թորոսյանի ձկնաբուծարաններ ունենալու թեման այդքան էլ խոր չքննի»,- «Ժողովուրդ» օրաթերթին հուշեց իշխանամերձ աղբյուրներից մեկը:

Նկատենք, որ Թորոսյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները էլ ավելի են լարվել կուսակցության՝ ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած վարչության նիստից ու արձանագրված խայտառակ ընտրակեղծիքներից հետո:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականերին դուր չի եկել, որ Թորոսյանը հասկացել ու հանձն է առել մինչեւ վերջ բացահայտելու ընտրությունների հետ կապված խառնաշփոթը: Եվ այժմ հետաքրքիր է, թե սեփական թիմակիցների հետ ունեցած առճակատումը հօգուտ ո՞ւմ է ավարտվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ