12 11 2022

Սիսիանի նորանշանակ ղեկավարը մեկուսացել է. «Հրապարակ»

Սիսիանի նորանշանակ ղեկավարը մեկուսացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում եկող տարվա մարտի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Տեղեկացանք, որ սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ավագանի մտած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, իսկ ՔՊ-ն եւ Արման Բաբաջանյանի կուսակցության ավագանու 2 անդամները չեն կարող քվորում ապահովել, եւ, ըստ օրենքի, ավագանու լուծարումից երեք ամիս հետո նոր ընտրություններ պիտի կայանան:

Սիսիանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրված, բայց լիազորություններ չստանձնած Արմեն Հակոբջանյանը մեկուսացել է` վերջին շրջանում ո՛չ մարզխորհրդի նիստերին է մասնակցում, ո՛չ մարզային միջոցառումներին: ՔՊ-ն հաջորդ անգամ, ըստ ամենայնի, նրա թեկնածությունը չի առաջադրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ