28 10 2022

Արցախցիները ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես կգան. «Հրապարակ»

Արցախցիները ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես կգան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։

Մեր տեղեկություններով՝ նախատեսված միջոցառումները որոշվել են կոնսենսուսով եւ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների համաձայնությամբ։ Խորհրդարանի արտահերթ նիստում հինգ խմբակցությունները նախատեսում են միասնական հայտարարություն ընդունել, կոչ անելով ՀՀ իշխանություններին՝ չընդունել խաղաղության պայմանագրի որեւէ տարբերակ, որի դեպքում Արցախի հարցը դուրս կթողնվի, ասել է թե՝ կոչ կանեն մերժել Արեւմուտքի առաջարկը եւ համաձայնել ռուսական տարբերակին։

Մեզ ասացին, որ խորհրդարանի հանդիպումից առաջ նախատեսվում է նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որն ավելի մեղմ կլինի, քան խորհրդարանինը, եւ նախագահը կներկայացնի Արցախի խնդրի կարգավորման իր տեսլականը՝ ընդգծելով ՌԴ-ի դերը։ Իսկ հետո ժողովուրդը Վերածննդի հրապարակում իր համաձայնությունը կտա այդ հայտարարություններին։ Հատկանշական է, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում նախատեսվում է Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ