«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեք ժամանոց հանդիպմանը շատ լուրջ խոսակցություն է ընթացել կառավարության անդամների մասնակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, հանդիպմանը մասնակցել են նաեւ կառավարության այլ անդամներ եւս, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ վարչության այլ անդամներ եւս։ Հանդիպման սկզբում հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո նրան նաեւ հարցեր են ուղղել։
Մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել շատ բաց խոսակցություն, եւ Փաշինյանը չի թաքցրել ոչինչ եւ մանրամասն ներկայացրել է երկրում առկա վիճակը։ Պատգամավորների մտահոգությունն առկա իրավիճակի վերաբերյալ ավելի է խորացել վարչապետի հետ հանդիպումից եւ նրա անկեղծ եւ բաց տեքստով խոսքերից հետո։ Հանդիպմանը ներկա են եղել ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները։ Ինչպես շատ այլ հանդիպումների ժամանակ, այս անգամ եւս պայմանավորվածություն է եղել խոսակցությունը պահել փակ դռների հետեւում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը