20 09 2022

Վահագն ԱԼեքսանյանը 2018թ․֊ին աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում․ պատգամավորի կենսագրական դրվագներից․ «Ժողովուրդ»

Վահագն ԱԼեքսանյանը 2018թ․֊ին աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում․ պատգամավորի կենսագրական դրվագներից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խնամքով թաքցնում է իր կենսագրական տվյալները: Բոլորովին վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ նա դուրս է մնացել հայ-ռուսական սլավոնական համալսարանից, «կտրվել է» քննությունից ու հեռացվել։ Մինչդեռ, ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում մինչեւ այսօր նշված է, թե 2019-ին պատգամավորն ընդունվել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի մագիստրատուրա ու դեռ շարունակում է սովորել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի դարպասների առջեւ օրերս իշխանության դեմ հանրահավաք իրականացնողներին «ռազմաճակատ ու սահման» ուղարկելով սպառնացող Ալեքսանյանը թաքցրել է իր կենսագրության մի դրվագ եւս: Նա 2018-ին աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում:

Վ. Ալեքսանյանը այս փոքրիկ հյուրանոցում մենեջեր է աշխատել: Այս մասին տեղեկանում ենք նրա մեկ այլ՝ ԿԸՀ-ում ներկայացված կենսագրությունից: Ինչո՞ւ է իշխանական պատգամավորը իր կյանքի այդ դրվագը խնամքով թաքցրել. ամաչո՞ւմ է, որ հյուրանոցում է աշխատել: Նշենք, որ նույն այդ հյուրանոցում Վահագնի հետ աշխատել է նաեւ տիկտոկեր «222lava»-ն՝ անունը՝ Էրիկ: Վերոնշյալ հյուրանոցը, նշենք, հիմնադրվել է 2018-ի իշխանափոխության օրերին՝ մայիսին, ու, ըստ երեւույթին, ընդամենը մեկ կամ մեկուկես տարի է գործել: 2019-ից հետո այդ հյուրանոցի Facebook-յան էջում որեւէ գրառում, հրապարակում կամ նորություն հրապարակված չէ, նշված հեռախոսահամարն էլ անհասանելի է: Հետեւաբար ենթադրել կարելի է, որ այն այժմ չի գործում: Հյուրանոցի մասին, ի դեպ, տարատեսակ կարծիքներ կան: Դատելով լուսանկարներից՝ այն ավելի շատ մոթելի գործառույթ է կատարել՝ «ավանդական» մերսման ծառայություններ առաջարկելով հյուրերից որոշներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ