20 09 2022

Նույնիսկ ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ․ «Փաստ»

Նույնիսկ ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ քննարկումներ են ընթանում հավանական ֆորս-մաժորային վիճակների հետ կապված, բայց ոչ թե երկրի ու պետության, այլ իրենց իշխանությունը պահելու տեսանկյունից:

Բանն այն է, որ առկա հակամարտային բարդ վիճակը և ներքաղաքական ծանր ճնշումները մեծապես անհանգստացնում են քպականներին, ուստի մտածում են «պլան Բ»-երի ու «պլան Գ-երի» մասին, որպեսզի հանկարծ ու իշխանությունը չանցնի ընդդիմությանը: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ։

Հիմա քննարկվում է այդ դեպքում սեփական թեկնածուին առաջադրելու և խորհրդարանում վարչապետ ընտրելու տարբերակը: Ըստ մեր տեղեկությունների, ամենաակտիվը քննարկվում է Սուրեն Պապիկյանի անունը: Բայց այստեղ էլ կա «աշխարհաքաղաքական» կողմնորոշումների բախում, քանի որ ՔՊ-ում բոլորը չեն արևմտամետ: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քննարկվող «ֆորս-մաժորային» տարբերակներից է նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ