17 09 2022

Շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ․ «Փաստ»

Շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Սամարղանդում տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու էին 15 երկրի ղեկավարներ։ Նշվում էր, որ գագաթաժողովին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի մեկնել Ուզբեկստան, միաժամանակ հստակ չներկայացվեց նաև ֆորումին չմասնակցելու հիմնավոր պատճառները։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս հանգամանքը բավական տարօրինակ ու անհասկանալի են ընկալել ոչ միայն միջազգային հարթակում, այլև մեր դիվանագիտական կորպուսում։ Մեր զրուցակցի խոսքով, ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ դիվանագետների մեծ մասը վստահ է, որ շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ ու միջազգային գործընկերների մոտ ներկայացներ ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան ու հակամարդկային վայրագությունները, քան ուղղակի շրջանցեր այդ կարևոր հարթակը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ